Բաժիններ՝

Որպես պատիժ՝ Մեսսիի եղբայրը կդասավանդի ֆուտբոլային դպրոցում

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի եղբայրը պայմանականորեն դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման:

Մաթիաս Մեսսին պատժվել է ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով: Դատական նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Մաթիաս Մեսսին ամսվա ընթացքում 8 ժամ կզբաղվի հասարակական աշխատանքներով: Որոշում է կայացվել, որ նա երեխաներին ֆուտբոլ կդասավանդի ֆուտբոլային դպրոցներից մեկում:

Մաթիաս Մեսսիին մեղադրանք էր առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերին, երբ նա վթարի էր ենթարկվել իր սեփական նավով: Ոստիկանները նավի վրա գտել են զինամթերք, որի առկայությունը Մաթիաս Մեսսին չի կարողացել բացատրել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031