Բաժիններ՝

Մարկիզիոն հեռացավ «Յուվենթուսից». նա ակումբում էր 25 տարի

Կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հեռացավ «Յուվենթուսից»: Ֆուտբոլիստն ու ակումբը պայմանագիրը խզել են երկկողմանի համաձայնությամբ:

32-ամյա կիսապաշտպանը թուրինյան ակումբի սան է: Նա թիմում անցկացրել է 25 տարի:
Թուրինցիների ակադեմիային Մարկիզիոն միացել էր 1993 թվականին: 2004/05 և 2005/06 մրցաշրջաններում նա սկսել է մարզվել առաջին թիմի հետ:

2006 թվականի օգոստոսին Իտալիայի գավաթի շրջանակներում տեղի ունեցավ Մարկիզիոյի դեբյուտային խաղը «Յուվենթուսում»: Բոլոր մրցաշարերում ակումբի 389 խաղերում նա խփել է 37 գոլ:

Յոթ անգամ Մարկիզիոն դարձել է Իտալիայի չեմպիոն, երեք անգամ` գավաթի խաղարկության հաղթող, և ևս չորս անգամ նա թիմի հետ հաղթել է Սուպերգավաթում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031