«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ». Նիկոլ Փաշինյան

«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,- այսօր Հանրապետության  հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ փոփոխությունները, ըստ նրա՝ պետք է ընդունի ԱԺ-ն. «Դա տեղի կունենա այն դեպքում, երբ դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, դա ձևակերպեք՝ որպես ձեր կողմից հստակ պահանջ։ Երբ որ դա ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում։ Ես հանրապետականներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031