Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ, որ տրանսֆերային պատուհանը շուտ փակվի: Անհրաժեշտ է հասկանալ, թե ում կարող եմ վստահել». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ նոր մրցաշրջանում հարձակվող Լիոնել Մեսսին կարող է խաղալ մի քանի դիրքերում:

«Ես ուրախ եմ, որ Ռաֆինյան մեզ հետ է: Նա լավ է խաղում, բայց մինչև օգոստոսի 31-ն ամեն ինչ հնարավոր է: Ես ցանկանում եմ, որ տրանսֆերային պատուհանը շուտ փակվի: Անհրաժեշտ է հասկանալ, թե ում կարող եմ վստահել:

Գուցե մենք կունենանք այլընտրանքային տարբերակներ Մեսսիի դիրքի վերաբերյալ: Եթե մրցակիցը չիմանա, թե որտեղ է Լեոն խաղալու, կարծում եմ, դա մեզ համար առավելություն կլինի:

Մեսսիի անվան շուրջ միշտ շատ աղմուկ կա, բայց մենք փորձում ենք լավ մթնոլորտ ստեղծել, որպեսզի նա զարգացնի իր տաղանդը: Մալկոնը լավ խաղաց երկու կողմերում, և նա լավ հարված ունի, ինչպես Դեմբելեն»,- ասել է Վալվերդը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031