Սոցիալական ապահովության ոլորտում մեկ ամսում հարուցված քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 627 միլիոն 331 հազար 980 դրամ
Սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ` վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 627 միլիոն 331 հազար 980 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում` օգոստոսի 10-ի դրությամբ, վերականգնվել է 27 միլիոն 515 հազար 500 ՀՀ դրամը: