«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը երկրում խորացող ֆինանսա- տնտեսական խնդիրների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։
Գազարի գույնը պայմանավորված է դրա բաղադրության մեջ եղած բետա-կարոտինով, որը գազարի մեջ ավելի շատ կա, քան ցանկացած այլ բույսի մեջ, և որի օգնությամբ մարմինը կարող է ստանալ A վիտամինի բավարար քանակություն։
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իրաքյան Քուրդիստանում «Աշխարհի մահմեդական գիտնականների միության» ներկայացուցիչ և մահմեդական հոգևորական Ահմեդ Փենջևենին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմ է սկսել։
Օգոստոսի 16-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի, ԱՀ ոստիկանության ՔՎ և Մարտակերտի շրջբաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Իջևան քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մարտակերտ քաղաքում հաշվառված, 1979թ ծնված Ա. Բ-ն:
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արդարադատության ոլորտին: Նա հայտնեց, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանգներ լինեն. «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Այդ մասին տեղեկացրին Քննչական կոմիտեից:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես»-ի վարորդը, Թադևոսյան նրբանցք թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել մի երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Խոսքի ազատության «տոտալիտար դեմոկրատիան»
Անհայտ անձինք կոտրել են «Էխո Մոսկվի» ռադիոընկերության յութուբյան էջը: Այս մասին օգոստոսի 18-ին ռադիոընկերության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը:
ԱԱԾ տնօրենը միաժամանակ չի կարող լինել ՀՖՖ նախագահ, քանի որ դա կհակասի «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված ազգային անվտանգության մարմինների գործունեության և ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին սկզբունքներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավորած երկիրը հանդիսանում է ժողովրդավարական պետություն և այնտեղ դիկտատուրա հնարավոր չէ: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է նոր կառավարության նշանակման շրջանակներում:
«Մենք հասանք նրան, որ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել»։
«Զարմանում եմ, թե ինչպես եմ երեկ հրապարակում դիմացել ու չեմ պարել:
Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ: Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները:
Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի նորամուտը տեղի կունենա Սերիա-Ա-ի առաջին տուրում՝ «Կիևո»-ի դեմ խաղում:
Միացյալ Նահանգների հատուկ դատախազ, վերջին նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող Ռոբերտ Մյուլերն առաջարկել է մինչև 6-ամսյա ազատազրկման դատապարտել նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսին:
Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավար կազմի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Երևանի Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն:
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը Եվրոպայի լիգայում մրցելույթներից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ թիմին ցուցաբերած աջակցության համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները Լվովում տեղի ունեցած հորդառատ անձրևից փրկել են 22 քաղաքացու: Քաղաքում շարունակվում են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ավստրիական Գրաց քաղաք, որտեղ մասնակցելու է երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանեկան արարողությանը:
Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 22․15-ի սահմաններում. ոստիկանությունահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:16-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում վթարից տուժածների ինքնությունը հայտնի է:
Օգոստոսի 17-ին` ժամը 23:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: