Բաժիններ՝

Վահագն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին «Փյունիկ»-ին ցուցաբերած աջակցության համար

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը Եվրոպայի լիգայում մրցելույթներից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ թիմին ցուցաբերած աջակցության համար:

«Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, ովքեր հավատում և աջակցում էին մեզ: Այս փոքր, բայց դժվարին ճանապարհով ձեռք բերված հաջողությունը նաև ձերն է: Հույս ունեմ Բարձրագույն խմբի առաջնությունում ևս կլինեք մեր կողքին: Շնորհակալություն բոլորին»,- գրել է ֆուտբոլիստը:

«Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում դուրս եկավ Ել-ի որակավորման երրորդ փուլում, որում նվազագույն հաշվով զիջեց Թել-Ավիվի «Մաքքաբի»-ին: Մինչ այդ թիմը հաղթահարել էր մակոդենական «վարդար»-ի և ղազախական «Տոբոլ»-ի արգելքները: Երևանյան մրցավեճերում «Փյունիկ»-ին «Հանրապետական» մարզադաշտում աջակցություն էին ցուցաբերում բազմաթիվ երկրպօագուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031