«Մինչև հիմա ոչ մի դատավոր լսելով՝ չի կաշկանդվել, այդ բարոյական ճնշումը ոչ մի դատավորի վրա չի ազդել, հակառակ պարագայում մենք այսքան քաղկալանավորներ, քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ չէինք ունենա»:
Մայիսից մինչեւ օգոստոս Ճապոնիայի ռեկորդային թվով բնակիչներ են հոսպիտալացվել շոգի պատճառով: Օգոստոսի
Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանին:
Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Արդեն այսօր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա «Փյունիկ»-«Մաքաբի Թել Ավիվ» առաջին հանդիպումը:
Օգոստոսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարեց ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը:
Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Արթուրո Վիդալը խոսել է կատալոնական ակումբ տեղափոխվելու տպավորությունների մասին:
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 1148 քառակուսի կիլոմետրը, այն խոշորագույնն է դարձել ամերիկյան այդ նահանգի արդի պատմության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը նորմալ է համարում ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած միջնորդությանը:
Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հավատարմագրման նամակների հանձնման կապակցությամբ:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած ՀՀԿ խմբակցության 41 պատգամավորների անունները։
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:
Օգոստոսի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Իսպանիայի Վալենսիա նահանգում բռնկած անտառային հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 2,5 հազար մարդ. կրակը շարունակում է մոլեգնել նաեւ հարեւան Պորտուգալիայում:
Սեւանա լճի որոշ հատվածներում լողալուց զերծ մնալու մասին առողջապահության նախարարության հորդորը չպետք է տարընկալումների պատճառ դառնա:
3D-տպիչով ստեղծված բնակելի շենքերը կներկայացվեն արդեն 2019 թվականին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։
Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն նախնական համաձայնության են եկել 2 երկրների միջև ծագած լարվածությունը կարգավորելու հարցում:
Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: Գյումրիում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- ասել է Օսիպյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կեսը օգոստոսի 7-ին միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների…
«Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ես ընկել եմ։ Հիվանդանոցում առավոտյան արթնանում եմ, կնոջս են թողնում մոտս, նա հարցնում է՝ ինչ է պատահել, ինչ միջադեպ է եղել Գագիկ Ծառուկյանի կամ Էդուարդ Բաբայանի հետ»։
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը կարող է լուրջ հաջողությունների հասնել: Այս մասին փոխվարչապետը հայտնեց «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն օգոստոսի 7-ին հասարակայնությանը հղած ուղերձում նշել է չորս հանգուցային պատճառներ, թե ինքն ինչու է փորձում լուծել Կոսովոյի հարցը եւ թե ինչու է դա անհրաժեշտ անել հնարավորինս շուտ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են անցկացնում այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել, թե մուտքի հատուկ իրավունքներ չունեցող մարդը թափանցել Է անվտանգության գոտու տարածք:
Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ծրագիրը հագեցած է լինելու ուսումնական և ճանաչողական միջոցառումներով: Ծրագրին մասնակցելու է ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից:
«Ակնհայտ է, որ մեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մնա կալանավորված ոչ միայն, որ չխոչընդոտի, որովհետև որևէ ապացույց չկա առ այն, որ ինքը որևէ կերպ փորձ է կատարել խոչընդոտել, և միայն զուտ ենթադրության վրա անձին չի կարելի կալանավորել»: