«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումը, չնայած քաղաքական բոլոր դժվարություններին, ընթանում է ըստ պլանի. հուլիսի վերջին Գերմանիայում սկսվել է գազատարի առաջին խողովակների տեղադրումը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը ոչ մի պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում:
Վանաձորի բժշկական կենտրոնից оգոստոսի 7-ին ժամը 1:20-ին հաղորդում է ստացվել, որ ձախից կրծքավանդակին, հետին պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության 1 դիմել 1997 թվականին ծնված մի երիտասարդ:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջորդ Յուլյա Տիմոշենկոն խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին երկրի ծանր վիճակի համար եւ պետական պաշտոյաներին առաջարկել է մեկնել արտասահման վաստակի։«Կառավարությունը եւ իշխանությունը թող մեկնեն արտասահման վաստակի»,- գրել է Տիմոշենկոն Facebook-ում:
ՊԵԿ համակարգում շարունակվում են բացահայտվել նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն իրականացրած ընկերությունների կողմից հարկերի պակաս հաշվարկման և վճարման դեպքերը:
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը ինը հայ ԼԳԲՏԻ ակտիվիստների վրա:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով եղել են Վրաստանում:
Առաջիկա սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու է խորհրդարանի մասնակի՝ մեծամասնական կարգով թափուր տեղի համար ընտրություն, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ մեկ տասնյակ թեկնածուներ, որոնց թվում` ոմն Բարդուղ Գալստյան, որը թեև թեկնածուների ցուցակում գրանցվել է այլ կազմակերպության անունով, սակայն հանրությանը ներկայանում է որպես Ռամկավար Ազատական կուսակցության անդամ և նախընտրական պլակատներում օգտագործում է ՌԱԿ խորհրդանշաններն ու անունը:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը միանգամից է կայացրել: Նրան քաջալերել են նաեւ իր քաղաքական թիմի անդամները:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Թբիլիսին եւ աշխարհի մյուս մայրաքաղաքները 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների օրինակով պետք է եզրակացություն անեն ագրեսիայի համար պատժի անխուսափելիության մասին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացված գրավոր բողոքների հիման վրա չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ:
Օգոստոսի 7-ին Կոլումբիայի նախագահի պաշտոնից հեռացող Խուան Մանուել Սանտոսը հանդես է եկել ազգին հղած հրաժեշտի ուղերձով եւ հայտարարել, որ հեռանում է մեծ քաղաքականությունից։
Բրազիլիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Վենեսուելայի հետ սահմանը վերստին բացվել է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր:
Հայաստանի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Եվրամիությունը կիրարկեց արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում ծիրանենիներ են հատվել:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շարունակում է ՀՀ հարկային օրենսգրքում առկա ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով իրականացվող հանդիպումների շարքը։
«Օպելի» ինքնավթար Իսակովի պողոտայում․ 58-ամյա վարորդը մահացել է:
Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է անցկացրել սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ:
Օգոստոսի 6-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփական թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։
Օգոստոսի 6-ին, ժամը 20:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել:
Ավելի քան 20 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով պատգամավորների ստորագրահավաքը:
Ռուսաստանը չի առարկի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ պատրաստ է շփումներ հաստատել երկրի նոր կառավարության հետ: