Վիտամիններ, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար

Մաշկի առողջության համար կարևոր է վիտամինների բավարար մակարդակը: Steptohealth.ru-ն ներկայացրել է 4 վիտամին, որոնք կարևոր են մաշկի առողջության պահպանման համար:

Վիտամին A: Այս վիտամինը որոշիչ նշանակություն ունի մաշկի առողջության համար: Այն ապահովում է պաշտպանությունն արևի ճառագայթներից, պայքարում այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսին են ակնեն կամ պսորիազը, մաշկի չորությունը: Վիտամին A-ն խորը սնուցում է մաշկը, դրան առաձգականություն հաղորդում: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.

  • մանգո
  • քաղցր կարտոֆիլ
  • գազար
  • լոլիկ
  • դդում
  • սպանախ, հազար, ծաղկակաղամբ:

Վիտամին B3: Այս վիտամինը հաճախ է օգտագործվում կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում: Այն հաջողությամբ պայքարում է կարմրածության, բորբոքային պրոցեսների դեմ: Այս վիտամինը մաշկին վերադարձնում է փայլ, վերականգնում դրա կառուցվածքը: Վիտամին B3-ը պայքարում է նաև մաշկի ծերացման նշանների դեմ: Հարկավոր է սննդակարգ ներառել հետևյալ մթերքը.

  • հավի կրծքամիս
  • թունա ձուկ
  • սաղմոն
  • գետնանուշ:

Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել նաև վիտամին B12-ով հարուստ մթերք.

Կարդացեք նաև

  • գարեջրի խմորիչ
  • լյարդ
  • ծովամթերք:

Այս վիտամինը կարևոր է էրիթրոցիտների ձևավորման, ինչպես նաև մաշկի պիգմենտացիայի կարգավորման համար:

Վիտամին C: Այս վիտամինը շատ կարևոր է մաշկի համար, քանի որ օգնում է կոլագեն սինթեզել: Կոլագենը սպիտակուց է, որը կարևոր է մաշկի հյուսվածքների էլաստիկության, դրա վերականգնման համար: Բացի այդ՝ վիտամինը կանխարգելում է մաշկի պիգմենտացիան, նպաստում է կերատինի արտադրմանը: Օգտագործեք հետևյալ մթերքը.

  • ցիտրուսային մրգեր
  • պապայա
  • գուավա
  • դեղին պղպեղ
  • դդում:

Վիտամին E: Այս վիտամինն օգնում է պայքարել տարիքային փոփոխությունների, մաշկի վնասման դեմ:

  • Ճաշատեսակներին մի պտղունց սև պղպեղ ավելացրեք:
  • Աղցանների պատրաստման ընթացքում բուսական յուղեր օգտագործեք:
  • Սննդակարգ ներառեք ընդեղեն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս