![](/banners/BeFunky-design.jpg)
Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ հանձնեց մի խումբ ոստիկանների
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/osipyan-2.jpg)
Հուլիսի 16-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների:
Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ:
Վալերիյ Օսիպյանը նաև հույս հայտնեց, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնելու համար: