Բաժիններ՝

«Խորապես սգում եմ Արայիկ Կարապետյանի մահը». Արտակ Զեյլանյան

«Խորապես սգում եմ նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Այսօր առավոտյան տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով (փլուզվել է ՊՈԱԿ-ի քիվը) ունենք նաև երկու վիրավոր, որոնցից Մուշեղ Հարությունյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը՝ Գրիգոր Մարտիրոսյանը, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Դեպքի վայրում լինելուց հետո այցելեցի նաև «Էրեբունի» ԲԿ, զրուցեցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հետ:

Տեղեկացա, որ Գրիգորի գիտակցությունը տեղն է, բժիշկների հսկողության տակ, այս պահի դրությամբ կոնսերվատիվ բուժում է իրականացվում և վիրահատության կարիք չկա:
Ապավինում եմ բժիշկների գիտելիքներին և շուտափույթ ապաքինում եմ ցանկանում նրան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը:

Խորապես սգում եմ Նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ…

Gepostet von Artak Zeynalyan am Montag, 16. Juli 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս