Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Հուլիսի 16-ին, ժամը 16:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը նույնպես մահացել է։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031