«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան հայտարարել է, որ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Հուլիսի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1991 թ. ծնված Լիլիթ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի 188/1 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ անձը հետևից մոտեցել է իրեն և տաբատի գրպանից բացահայտ հափշտակել «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 380.000 դրամի վնաս:
Հայաստանը խստորեն հետևում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման իր պետական ծրագրի վեկտորներին, ինչպես նաև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական զարգացման ռազմավարությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը:
Հուլիսի 23-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տաթևի փողոցի տներից մեկի անչափահաս երեխաներն օգնության կարիք ունեն:
ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչ-որ վատ, տագնապալի զգացողություն ունեմ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ստեղծված ինֆորմացիոն ֆոնից։ Այդ զգացողությունն ունեցա Երևանում և շարունակում եմ ունենալ արդեն Մոսկվայում»։
Հուլիսի 23-ին, ժամը 15:27-ին «911» ծառայությանն Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է ռազմամթերք. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարին պարգևատրելու մասին:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ նրա հետ քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության մի շարք հարցեր, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` Ա. Թ.-ն ու Ս. Թ.-ն, խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ:
«Խնդիրը ոչ թե Վեհափառն է, այլ ես վտանգ եմ տեսնում մեր Հայ Առաքելական եկեղեցու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
Կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ հեռանում է Գերմանիայի ազգային հավաքականից:
Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում։
Սերբիայի միացումը Եվրամիությանը (ԵՄ) չի նշանակում, թե այդ երկրի եւ Ռուսաստանի միջեւ կապերը կտուժեն:
Տեխնիկական և ընթացակարգային որոշումների շնորհիվ բացառվել է հակառակորդի կողմից հետագա հարձակումների անսպասելիության գործոնը:
Պաշտպանության ոլորտում նախարար Տոնոյանի համար թիվ մեկ առաջնահերթությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումն է:
Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 23-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսի հետ:
Հայաստանի և Իրանի հարաբերությունները կայուն զարգանում են՝ համաձայն երկու երկրների միջև տնտեսական ու ռազմավարական շահերի:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 24-ի ժամը 9:00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 19:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի, Նորք Մարաշ վարչական շրջանի 7-րդ, 13-րդ, Հովսեփյան փողոցների, Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի և Բագրևանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Գ. Սարուխանյանը նշեց, որ շարժման ժամանակ ինքը որպես առաջին դեմք՝ տեսնում էր Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա տեսնում է այլ մարդու. «Շարժումը թելադրում էր, որ նա լինի, իսկ նա դա վերագրեց միայն իրեն։ Նրա այն հայտարարությունը, որ «հիմա իշխանությունը ժողովրդինն է, ես եմ», դա ասելո՞ւ բան է, ու դրանով նա ուզում էր եվրոպացիներին համոզել, որ ժողովրդավարություն է։ Այդպես չէ»։
Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում, որը վերանայվում և մոդեռնիզացվում է 2-3 տարին մեկ: Ծրագիրը հիմնված է քաղաքական ու անվտանգության հարցերին առնչվող իրողությունների վրա, այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի շահերին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն»:
Նավերի խումբը, որի կազմի մեջ են մտնում ՆԱՏՕ-ի չորս երկրների ռազմածովային ուժերի երեք ֆրեգատներ, ժամանել է Օդեսայի նավահանգիստ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար: