
ՆԱՏՕ-ի նավերի խումբը մտավ Օդեսայի նավահանգիստ

Նավերի խումբը, որի կազմի մեջ են մտնում ՆԱՏՕ-ի չորս երկրների ռազմածովային ուժերի երեք ֆրեգատներ, ժամանել է Օդեսայի նավահանգիստ: Հուլիսի 23-ին այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում:
«Այցով Օդեսայի նավահանգիստ ժամանեցին ՆԱՏՕ-ի SNMG-2 Մշտական ռազմածովային խմբի եւ ՆԱՏՕ-ի SNMCMG-2 Մշտական ռազմածովային հակաականային խմբի նավերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղեկատվության՝ նավահանգստում են գտնվում Նիդեռլանդների, Թուրքիայի եւ Ռումինիայի ֆրագատները: Բացի դրանից, խմբի կազմի մեջ են մտնում մեկական ականոս նավեր Թուրքիայից եւ Ռումինիայից, ինչպես նաեւ մեկ ապահովման գերմանական նավ:
Այցի ստույգ ծրագիրը եւ դրա ժամկետներն Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում չեն ճշտել: Անցյալ շաբաթվա վերջին Սեւ ծովի արեւմտյան մասում ավարտվեցին Sea Breeze 2018 բազմազգ զորավարժությունները: Դրանց մասնակցեցին 19 երկրների զինծառայողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: