Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական դաշինքն անհանգստության աղբյուր է Հայաստանի համար, քանի որ այդ դաշինքի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ Հայաստանի ազգային անվտանգության:
Հուլիսի 21-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Մնացական Հ.-ն։
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2018 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Այն բանի ռիսկը, որ Եվրամիության եւ Լոնդոնի միջեւ համաձայնեցված Brexit տեղի չի ունենա, պահպանվում է:
Հուլիսի 22-ին ժամը 18։40-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Սուս գյուղում վիճաբանություն է տեղի ունենում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հակաիրանական հայտարարություններն ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն են Իրանի ներքին գործերին:
Հուլիսի 23-ին, ժամը 11:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է երկկողմանի գաղտնի երկխոսությունը համապատասխան մարմինների հետ:
Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման («Մոջահեդների երիտասարդական շարժում) զինյալները Սոմալիի հարավում զինված հարձակում են գործել ռազմակայանի վրա:
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը որոշել է հեռանալ Գերմանիայի հավաքականի կազմից։ Ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատու, գնդապետ Մեսրոպ Նազարյանի մասնակցությամբ:
Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել է 23-ի, տուժածների թիվը՝ մինչեւ 107-ի:
Հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հուլիսի 23-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կմասնակցի:
Հուլիսի 22-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն:
«Ռուսները, ինչպես միշտ, իրենց ոճին համաձայն, առանց որևէ մեկին զգուշացնելու՝ իրենց «տապոռնի» գործն են արել, որ նման բան է ստացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
Մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում:
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։
Մի խումբ զինված մարդիկ հուլիսի 23-ին ներխուժել են Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի վարչակազմի շենք: