
Բակո Սահակյանը հանդիպել է տարածքային կառավարման և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: