ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի վերջին աշխատանքային այցով գտնվելու է Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքի:
Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ առեւտրական կապեր է պահպանում նավթավերամշակման արտադրանքի մատակարարումների բնագաառում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւերի խախտման:
Ադրբեջանի՝ Իսրայելից ձեռ բերված զենքերը օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է:
Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հուլիսի 24-ին, ժամը 10:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, ծառը թեքվել է դեպի երթևեկելի հատված, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնարավոր է, որ հաջորդ զորակոչին Արցախի բնակիչները ևս հնարավորություն ունենան մասնակցելու «Ես եմ» ծրագրին: ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Ես եմ» ծրագրի վերաբերյալ նախնական վերլուծության արդյունքները վկայում են, որ արցախցիները ևս ցանկություն ունեն մասնակցելու ծրագրին:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:
Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6 հազար 72 արտակարգ դեպք, պատահար, որոնց 59.4 տոկոսը՝ տեխնածին, 38.2 տոկոսը՝ սոցիալ-կենսաբանական, 2.5 տոկոսը՝ տարերային:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է նախապատրավել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլին:
Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասել է, որ այս օրերին հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել:
Հունաստանում հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 60-ը:
Այսօր Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու նիստ: Նիստի օրակարգում էր նաև Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության և անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունների կարևոր առաքելությունն է լինելու այն փոփոխությունների դիտարկումը, որոնցով նախկինում տարկետում ստացող զորակոչիկներն այժմ հայտնվում են ծառայության մեջ:
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում:
ՀՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը դեռևս չի քննարկվել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունում ո՛չ ավագանու ընտրություններին մասնակցելու հարցն է քննարկվել, ո՛չ քաղաքապետի թեկնածուի։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Համապատասխան հայտի դեպքում Հայաստանը պատրաստ է իր կարողությունների շրջանակում աջակցել Հունաստանին՝ բռնկված անտառային հրդեհները մարելու գործում:
Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս երկրում չէ, բայց հուլիսի 26-ին նա կներկայանա Հատուկ քննչական ծառայություն Մարտի 1-ի գործով հարցաքննության:
Եվրահանձնաժողովն առաջիկա ժամերին կակտիվացնի Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն անտառային հրդեհներով պատված Հունաստանին օգնելու համար, որտեղ արդեն շուրջ 50 մարդ է զոհվել:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների:
Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունն այսուհետ կղեկավարի Կնյազ Սարոյանը հայտնում է, որ ԱԺ կողմից նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները և, առհասարակ, բոլոր նորակոչիկները երջանիկ են, որ ծառայում են Արցախում:
«Մեզ համար անչափ կարևոր է, որ մենք ինքներս՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և համայն հայությունը, գիտակցենք մեր ընդհանրական շահերն ու այս տեսանկյունից հանդես գանք բոլոր ատյաններում՝ անկախ նրանց կողմից մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքից»: