Բաժիններ՝

Սերբիայի անդամակցումը ԵՄ-ին չպետք է փչացնի նրա հարաբերությունները ՌԴ-ի հետ. Ավստրիայի ԱԳ նախարար

Սերբիայի միացումը Եվրամիությանը (ԵՄ) չի նշանակում, թե այդ երկրի եւ Ռուսաստանի միջեւ կապերը կտուժեն: Հուլիսի 23 «Վեչեռնե նովոստի» թերթում հրապարակված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Ավստրիայի արտգործնախարարության ղեկավար Քարին Քնայսլը։ «Սերբիան հայտարարել է, որ իր հստակ ռազմավարական գերակայությունը ԵՄ-ին անդամակցումն է: Եվրամիությունը Սերբիայի ամենակարեւոր տնտեսական գործընկերն է:

Այնուամենայնիվ եվրոպական ընտանիքին միանալը չի նշանակում, թե պետք է տուժեն Սերբիայի եւ Ռուսաստանի միջեւ կապերը: Բելգրադն անտարակույս կկարողանա Մոսվկայի հետ լավ հարաբերությունները պահպանելու պրագմատիկ մոտեցում գտնել»,- հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ Ավստրիայի ԱԳՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ Սերբիայի անդամակցումը ԵՄ-ին նշանակում է երկրի միացումը հանրակցության ընդհանուր արտաքին քաղաքականությանը:

«Երբ դուք դառնում եք ԵՄ-ի անդամ, ապա ենթադրվում է հարաբերությունների աստիճանական խորացում, ներառյալ համաձայնեցվածություն համատեղ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հետ, ինչպես դա վերջերս արտահայտվել է ԵՄ – Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովի հռչակագրում»,- հիշեցրել է Քնայսլը: Սերբիայի արտաքին քաղաքական ուղեգիծը նախատեսում է բարեկամական հարաբերությունների պահպանում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ կապերի զարգացում:

Բելգրադը մտադիր Է պահպանել ռազմական չեզոքությունը՝ հրաժարվելով ՆԱՏՕ-ին եւ այլ ռազմական դաշինքների անդամակցումից: Այդ դիրքրոշումը հարուցում է Բրյուսելի առարկությունները: Մասնավորապես, Սերբիային բազմիցս հասկանալ են տվել, որ եվրաինտեգրացումը հնարավոր է սոսկ երկու պայմաններ կատարելիս. Կոսովոյի անկախության ճանաչում եւ ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների դադարեցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս