Լրացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը, նա վայր է դրել իր լիազորությունները։
«Մենք մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին ու հայտարարություն ենք տարածել, որ կուսակցություն ենք հիմնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։
Հուլիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Աշոտ Վալերիի Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով:
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը քաղաքացիական հայցով դիմում է դատարան՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանից պատիվ պահանջելու։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սիրում է Հայաստանի գյուղերը, պաշտում է Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին, սակայն շարունակում է երազել Աֆրիկա մեծ ճանապարհորդության մասին:
Դիտարկվում է այն հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանականերում: aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ սեպտեմբերին տեղի ունենա Փաշինյան-Թրամփ հանդիպումը:
Ոստիկաններին զինված դիմադրության ժամանակ սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Աղա Սարհանին, ով իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Յունիս Սաֆարովի հետ կազմակերպել է հուլիսի 3-ին Գյանջայի (Գանձակ) քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 24-ին ընդունել է Չինաստանի գործարար շրջանակի ներկայացուցիչներ Քուիու Հուինին, Ժան Յինին, Քուիու Ֆենգին և Չեն Ուեի Քինին: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և առևտրի ու ներդրումների կառավարիչ Գայանե Մարտիրոսյանը:
Սանկտ Պետերբուրգի հյուսիսային հատվածում` Պարխոմենկո կոչվող փողոցում, տեղի է ունեցել հերթական դժբախտ պատահարը: Երեքամյա հայ երեխան խնամակալների անուշադրության պատճառով ընկել է շենքի երրորդ հարկի պատուհանից:
1 ժամ առաջ Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա գտնվող Կումիսի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել հայկական պետհամարանիշներով բեռնատար և մարդատար ավտոմեքենաները։
Հուլիսի 24-ին ժամը 18:40-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչուհի 1981թ. ծնված Ա. Ս-ն դիմել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ ամուսինը՝ 1977թ. ծնված Լ. Ք-ն, հուլիսի 22- ին ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել:
Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին, այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Վերջին տարիներին Ադրբեջանը վարակվել է միևնույն վախով հայկական սփյուռքի նկատմամբ:
2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում թույլ տրված չարաշահումների և կատարված հափշտակությունների վերաբերյալ:
Յոհաննեսբուրգում հուլիսի 25-ին բացվել Է BRICS-ի պետությունների ղեկավարների տասներորդ գագաթնաժողովը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել դրանց մեխանիզմը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նշանակումը դարձել է աշխույժ քննարկումների պատճառ:
Հուլիսի 25-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը խաբված է եղել, չի իմացել այն փաստերի մասին, որոնք այս օրերին բացահայտվում են, ու դրա համար վայր է դնելու մանդատն ու էլ չի զբաղվելու քաղաքականությամբ։
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:
ՀՀԿ-ում բազմաթիվ նորմալ մարդիկ կան, որոնք պետությանը դեռ պետք են։ Այս կարծիքին է ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ էլ քաղաքականությամբ չի զբաղվելու։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները:
Դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առևանգման և շորթման հատկանիշներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացան ոստիկանության պետից։
«Ի պատիվ մեր ազգի՝ կարծում եմ՝ Մարտի 1-ը պետք է բացահայտվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան անդրադարձել է Ադրբեջանում առկա համակարգային խոշտանգումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) զեկույցին:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։