Վթար Գյումրիում. տուժածներ չկան

Հուլիսի 25-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿռԱԶ» մակնիշի (վարորդը՝ Լ. Խ., 1961 թ.) բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ 2108» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ., 1955 թ.) ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031