Իզմիրի ծանր հանցանագործությունների դատարանը ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն տնային կալանք սահմանելու որոշում է կայացրել։
Տեքստիլի ոլորտի հայ արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հուլիսի 25-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն և «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն:
2018թ. հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։
ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում:
Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասելէ 246-ի:
Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Նախագահ Պրն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին:
Հունիսի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։
Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում շատ բան ունի ասելու ու ճշգրտելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ականատեսները հուլիսի 26-ին հայտնել են Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատան այցագրային կենտրոնի շենքի մոտ որոտած պայթյունի մասին:
Վերջին օրերին դարձյալ ակտիվացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ հասարակական և քաղաքական քննարկումները, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ռազմավարական ծրագրից սպասվող մեծ ակնկալիքներով և վերցված վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հրամայականով:
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում:
Այս պահին Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց մեծ թվով լրագրողներ սպասում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական հաստատության հեղինակային կրթական ծրագրերին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրակրթության կազմակերպման հարցում կրթահամալիրի ներգրավվածությանը։
2018 թ. ամառային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչի և զորակոչից տարկետումների գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մեկը կվերածվի «Երիգծաբանների մշակույթի տան»:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 25-ին, ժամը 17.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Յուրի Գ.-ն
Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիներից ստացվող նամակներին պատասխանելու և բարձրացված հարցերը լուծելու խնդրին:
Կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաև «Սաթենկար» ՍՊԸ-ն:
Հայաստանի համայնքներն ակտիվություն չեն դրսևորում կառավարության խոստացած 10 մլրդ դրամ սուբվենցիաները ստանալու առումով և ծրագրեր չեն ներկայացնում: Առայժմ ցուցանիշը 200-300 մլն-ի շրջանակներում է:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ագամ հիշեցրեց, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ: «Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մեկնում ենք Սանկտ Պետերբուրգ, եթե մինչև 12:15-ը նիստը ավարտվի, կավարտվի, եթե չէ, առաջին փոխվարչապետը կշարունակի նիստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ֆինանսների նախարարությունն աշխատում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի վրա: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այն էական տարբերություն չի ունենա վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրից:
Ամուլսարի հարցով փաստահավաք խումբն արդեն ձևավորվել է: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Բնապահպանության նախարարությունը հետազոտել է Սևանա լճի ջրի որակական ցուցանիշները՝ ազոտի, ֆոսֆորի պարունակությունը: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա այս պահին, որ գումարվել են իրար:
Հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: