GPartners իրավաբանական ընկերությունն այսօր հրապարակել է «Իրավական դիրքորոշում 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների և Հատուկ քննչական ծառայության գործողությունների վերաբերյալ» փաստաթուղթը:
«Նապոլիի» նախագահն այլևս չի վաճառի առաջատարներին: Կալիդուս Կուլիբալին հազիվ թե հեռանա ակումբից այս ամռանը. նրան ուղղակի չեն թողնի:
«Չի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը»:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 25-ին հանդիպել է քաղաքացիների հետ:
2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը, ինչի պայմաններում աճել է նաև ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։
Իր հատկությունների շնորհիվ մասուրի յուղն օգտագործվում է մի շարք նպատակներով: Fithacker.ru-ն ներկայացրել է՝ ինչպես օգտագործել այն:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգման տնօրեն Ֆրենսիս Մալիժի, ավագ տնտեսագետ Սերգեյ Գուրիևի, Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի, ՎԶԵԲ-Հայաստան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեի հետ։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել հանրային սննդի ոլորտում հսկողական միջոցառումների վերաբերյալ՝ նշելով, որ ՊԵԿ-ը դրանք իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է «Միլանը» գլխավորելուն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելեց Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացավ մշակութային կառույցում կատարված աշխատանքներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելել է Երեւանի Աբովյան պուրակի հարեւանությամբ կառուցվող «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Գյումրու քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում շարունակվում է սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները:
«Քննարկելու հարցեր միշտ կան։ Կարծում եմ՝ առաջին հանդիպումը կկրի ծանոթության բնույթ, նրանք մի քիչ շփվել են Բրյուսելում, բայց դժվար թե բովանդակային զրույց է եղել, որովհետև և՛ ձևաչափն էր լիովին այլ, և՛ Թրամփի ժամանակը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ էր՝ հաշվի առնելով նրա հագեցած գրաֆիկը»:
«Ասթոն Վիլլայի» նոր սեփականատերեր Նասեֆ Սավիրիսը և Ուես Էդենսը կհրավիրեն «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիին գլխավոր մարզչի պաշտոնում:
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի քննարկմանը։
Անցյալ տարի միջազգային առեւտրում ԱՄՆ-ի կորուստները կազմել են 817 միլիարդ դոլար:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության 196 դեպք։
ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում:
Այս տարվա ապրիլ- մայիսին ներդրումների և առևտրի առումով Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վոլոսովսկի շրջանում 16-ամյա հայ տղա է խեղդվել: Այս մասին տեղեկացել է «47news.ru» կայքից:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի և գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևի գլխավորած պատվիրակությանը:
Ծանոթանալով ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման հետ, որոշվել է այն մասնակի բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Որոշումը չի բողոքարկվի գրավի մասով։ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 և 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Այս կարևորագույն իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու նախորդ կազմի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն` լուծարվել էր Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ շենքը և հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման:
Հունաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 25-ին Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց «Մակեդոնիտիսսա» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, ծաղկեպսակ դրեց՝ հարգանքի տուրք մատուցելով հունական և կիպրական զոհերի հիշատակին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ:
Շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու եւ այսօր ձեր ներկայության համար։ Ուրախ եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ անձամբ ծանոթանալու հնարավորության համար։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է իմ մտքերը կիսել ձեզ հետ։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք իսկապես կհասկանաք ինձ, իմ մոտիվացիան, եւ այն առաջարկություն-խնդրանքը, որ ես կներկայացնեմ, դրական արձագանք կստանա։
«Կհայտնաբերվի, նոր կտեղեկացնենք։ Մենք սովորաբար հրապարակում ենք բացառապես պաշտոնատար անձանց անունները մեր հաղորդագրություններում։ Երբ անձը կհայտնաբերվի, կհարցաքննվի, իր մասնակցությամբ կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողությունները, կտեղեկացնենք։ Քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք ասի այլ մանրամասներ»:
Հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ և հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։