ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը եւ ռազմաօդային ուժերը կատարել են B61-12 կառավարվող ռումբի փորձարկումներ:
29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդհոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը տեսանելի հաջողություն է արձանագրում եվրոպական կառույցներում «ադրբեջանական լվացքատան» հետ կապված կոռուպցիոն բացահայտումների առումով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ այդ կոռուպցիոն սկանդալը քննարկվել է Վեհաժողովում:
Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
«Կարող են արդյոք տարածքներ տալ Ադրբեջանին, և կարող է արդյոք պատերազմ սկսվել։ Ամեն օր ես հարյուրավոր աշխարհի տարբեր երկրներում ապրող իմ հայրենակիցներից նամակներ եմ ստանում նմանատիպ բովանդակությամբ»։
«Նախորդ պայմանագիրը ռեադմիսիայի մասին դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Այսպես են մեզ ասում մեր եվրոպացի գործընկերները: Ճիշտ են ասում: Դա կյանքի կոչելու համար ժամանակ է պետք»:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բարձրաձայնել է Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդում գործող տնօրենի հարազատների և մտերիմների մեծ ներգրավվածության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ, հարակից համայնքների բնակիչներ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՝ պահանջելով բացել բոլոր փակ ճանապարհները, որպեսզի ընկերությունը կարողանա վերսկսել իր աշխատանքները։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ հայկական պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևի ընդունումը պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը մեծ հաջողություն է համարում:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Քրդական «Փեշմերգա» ռազմականացված կազմավորումն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր «ֆինանսիստին»:
Հունիսի 30-ին ժամը 10:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1985թ. ծնված Ռ. Ղ-ն, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց շենքի շքամուտքից անհայտ անձը գողացել է որդու հեծանիվը:
«Ադրբեջանի բեմադրած շոուն տապալվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին մի խումբ ռուս գործիչների այցին Լելե Թեփեի բարձունք:
Արցախը հետևում է Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը Թուրքիայի Քոնիա նահանգում սկսել են իրականացնել «Anadolu-2018» անվամբ համատեղ զորավարժություն:
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի մարզչի Խորխե Սամպաոլին չի շարունակի աշխատանքը «ալբիսելեստա»-ի հետ:
Հունիսի 30-ին, ժամը 12.10-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ ձեռք բերելու և տեղափոխելու կասկածանքով, Վանաձորի Աղայան փողոցի վերջնամասում կանգնեցրել են 1972 թ. ծնված Կարո Ե.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 3.5 մ/խ հաճարենի և բոխի տեսակի փայտանյութով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովին, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկին, Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովին, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկուն, ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևին և Ղազախստանի պետական ծառյության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաևին:
ՀՀ ԱԳՆ-ն Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիներին Վրաստան մուտք գործելիս խնդիրների հանդիպելու դեպքում կոչ է անում դիմել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը կամ ԱԳՆ-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտք գործելիս ծագած խնդիրներին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 1-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Արթուր Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
«Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Անդրես Մանուել Լոպես Օբրադորի Ազգային վերածննդի շարժումը (ՄՕՌԵՆԱ) ստանում է տեղերի մեծամասնությունը Մեքսիկայի Կոնգրեսում (երկպալատ խորհրդարանում):
«Տնակները» Հայաստանում այլևս դեր չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:
Մանրամասներ Ավանի «Ֆաստ կրեդիտ»-ում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքից:
Փաշինյանն առաջիկա օրերին աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հուշանվեր թղթադրամներով բջջային հեռախոսներ են գնել ու բռնվել։