Բաժիններ՝

Արարատյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Հուլիսի 1-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Արթուր Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 7.30-ին, Արարատյան փողոցի թիվ 62 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արթուր Ղ.-ին վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն. նրան նույն օրը, ժամը 10.40-ին, իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Արարատյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվեց

Արթուր Ղ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս