Նախագահ Արմեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր:
Հուլիսի 4-ին, ժամը 09:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Խաչատրյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա է խնդիր՝ մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված:
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ջերմորեն է դիմավորել Լոնդոնի «Արսենալի» նոր խաղացող Սոկրատիս Պապաստատոպուլոսին։
Ադրբեջանում հուլիսի 3-ին գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով խաթարվել է նաև Բաքվի ջրամատակարարումը, ինչը չի հաջողվում վերականգնել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին նախագիծն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ:
Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը, որը խաթարվել էր Ադրբեջանում գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով, չի վերականգնվի նաև հուլիսի 4-ին:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ երիտասարդության և սպորտի նախարար Լևոն Ֆահրադյանը ներկայացրեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հաստատեց, որ հուլիսի 3-ին հարցաքննվել է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմն ավարտել է Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու հավաքը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է ողջ իրավիճակին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի կարծում, որ իրականությանը համապատասխանում է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի տուժողի կնոջ հայտարարությունն այն մասին, որ իր ամուսինը սայթաքելու ու ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել:
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել հուլիսի 4-ին Աֆղանստանի արեւելքի Գազնիի նահանգում երկրի անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում:
Օրերս, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները յուրացման դեպք բացահայտեցին։
Հանրապետությունում աղիքային վարակների ակտիվություն է նկատվում, որի թիրախը հիմնականում 0-10 տարեկան երեխաներն են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա նշեց, որ ակտիվությունն ակնհայտ է հատկապես հունիս ամսվանից սկսած, և զգալի աճ է նկատվում անցած տարվա մայիս, հունիս […]
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի խաղացանկը հայտնի է:
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց վարչական ակտերի համաներման վերաբերյալ ակտի քննարկումը թողնել վերջում և դրան անդրադառնալ փակ քննարկման ժամանակ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին Ժամը 11.30-17.30-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի Թաղի 3-ից-25 փողոցների ջրամատակարարումը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է որպես վկա: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հուլիսի 4-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից եւ նոր նախարարների նշանակումներից հետո գրեթե բոլոր փոխնախարարները փոխվեցին, սակայն արտաքին գործերի նախարարության դեպքում ընդամենը մեկ փոփոխություն եղավ։ Ինչո՞ւ, այս հարցին ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց.
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Չինաստանը ԱՄՆ-ից ապրանքների համար 34 միլիարդ դոլար գումարի առեւտրական մաքսեր կսահմանի սկսած Պեկինի ժամանակով հուլիսի 6-ի կեսգիշերից:
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կապակցությամբ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի սպառնալիքները մինչեւ զրո կրճատելու իր երկրի նավթային եկամուտները: