Մարզերում 49 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլիանը հետաքրքրում է «Բարսելոնային»:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը սկզբունքորեն պատրաստ է 1 տարվա ընթացքում գնալ արտահերթ ընտրությունների։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար, ԱԺ-ում ստեղծված Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի օդանավակայաններում սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու դեպքերի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է հղի լինել բազմաթիվ հիվանդությունների առաջացմամբ՝ ընդհուպ աղիքային վարակներ, այդ թվում էնտերովիրուսներով:
Հուլիսի 4-ին, ժամը 13:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրախորհրդարանի հուլիսի 4-ին տեղի ունեցած լիագումար նիստում հաստատվել է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի պայմանների ցանկը, որում կարևոր տեղ է հատկացված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին:
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կոլումբիայի ազգային հավաքականի ավագ Ռադամել Ֆալկաոն նշել է իր կարծիքը Անգլիայի հավաքականից կրած պարտության մասին, որը տեղի ունեցավ 2018 թվականի Աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի խաղում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին, քննարկել համակարգին վերաբերող ամենատարբեր հարցեր: Միաժամանակ, առանձնացվել են առավել առարկայական և հանգամանալից քննարկում պահանջող խնդիրներ, որոնք հետագայում պետք է ընդգրկվեն խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնությունը:
Հուլիսի 4-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դ.Հարությունյանը նշեց, որ հանցագործություններ կատարող անձինք միշտ կարող են լինել, և իր վերաբերմունքը հանցագործություն կատարած անձանց՝ չի տարբերվում՝ անկախ նրանից, նրանք հանրապետակա՞ն են, թե՞ ոչ։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Անգլիա-Կոլումբիա խաղում ֆուտբոլիստների սիմուլյանտության մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին՝ հատկապես Վարդավառի օրը, հորդորում է չմտնել դեկորատիվ լողավազաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել www.divanaget.am կայքէջի շնորհանդեսին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի, փլեյ-օֆֆի խաղերին մեծաքանակ երկրպագուներ են ներկա եղել:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար և Դիվանագիտական ծառայության ղեկավար սըր Սայմոն Մքդոնալդը հուլիսի 6-ին առաջին անգամ կայցելի Հայաստան։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաջող է մեկնարկել Թբիլիսիի Գրան Պրիին:
Հուլիսի 4-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բարձրագույն կրթության խնդիրները. դասախոսների մտահոգություններն ու առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ դասախոսները խոսեցին հայաստանյան բուհերում և բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրների մասին:
ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների 10 առաջարկ է ներկայացնում: Այսօր ԱԺ-ում ԸՕ փոփոխությունները քննարկող աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են 100 % համամասնական ընտրակարգին, բայց ոչ փակ ցուցակներով:
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պատճառով, որոնք ազդում են երրորդ երկրների եւ Ավստրիայի վրա, միջազգային իրավունքի խախտում են:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան:
Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Հուլիսի 3-ին, ժամը 6.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ամուսինը դանակով հարվածել է ձեռքին և ոտքին:
Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ)՝ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ: