
«Ալաշկերտն» ավարտեց ուսումնամարզական հավաքը

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմն ավարտել է Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու հավաքը:
«Ալաշկերտը» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Մինսկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում, որը վերջին փորձամրցումն էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` շոտլանդական «Սելթիկի» հետ խաղից առաջ: Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ) հանդես եկող «Օլիմպիեցի» հետ խաղն անցավ մարտական պայքարում, անձրևի ներքո և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Հուլիսի 5-ին «Ալաշկերտը» կվերադառնա Հայաստան:
«Ալաշկերտ» -«Սելթիկ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: «Սելթիկ»-«Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով` 19:45-ին):