
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են:
Կիսաեզրափակիչի առաջին ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիա-Ուրուգվայ զույգը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում:
Նույն օրը` երեկոյան 22:00-ին, Բելգիան Կազանում կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ:
Հաջորդ ուղեգրերը կխաղարկվեն հուլիսի 7-ին: Երևանի ժամանակով 18:00-ին Շվեդիան Սամարայում ուժերը կչափի Անգլիայի, իսկ 22:00-ին, տանտերերը` Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում կխաղան Խորվաթիայի ընտրանու հետ:
Հուլիսի 4-5-ին մունդիալում հանգստի օրեր են: