Չինաստանն ԱՄՆ-ից ապրանքների համար մաքսեր կսահմանի հուլիսի 6-ի կեսգիշերին. Reuters
Չինաստանը ԱՄՆ-ից ապրանքների համար 34 միլիարդ դոլար գումարի առեւտրական մաքսեր կսահմանի սկսած Պեկինի ժամանակով հուլիսի 6-ի կեսգիշերից: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հունիսին Bloomberg գործակալությունը հաղորդել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների, ավտոմոբիլների եւ ծովամթերքի համար 34 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանելու՝ ՉԺՀ-ի մտադրության մասին: Ըստ որում նշվել է, որ այդ երկրից այլ կատեգորիայի ապրանքների համար մաքսերի սահմանման ժամկետը հայտնի կլինի ավելի ուշ: Ընդամենը պլանավորում է սահմանել 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր ամերիկյան ապրանքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: