ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։
Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հաստատել է, որ մտադիր են փախստականների համար խստացնել սահմանային վերահսկողությունը:
Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է իր թիմակից Նեյմարի արցունքների մասին Կոստա Ռիկայի հետ խաղից հետո, ինչպես նաև գնահատել է Բրազիլիայի հաղթելու հնարավորությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Խաչիկ Ասրյանի նորաստեղծ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը չի բացառում համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ։ Այսօր կուսակցության համագումարից հետո պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, Խ. Ասրյանն ասաց, որ որևէ բան չի բացառվում։
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում էր Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթմենը:
«Ես միշտ երազել եմ ու միշտ ասել եմ, որ մեր կառավարությունները լինեն այնպիսին, որ որևիցե նախարար վետոյի իրավունք ունենա: Այսինքն՝ եթե մեկ հոգի ասում է՝ ոչ, ուրեմն որոշումը չի անցնում։ Ինչո՞ւ է դա պետք։ Դա բերում է նրան, որ երկարաժամկետ հատվածում հնարավոր է կոնսենսուսի գալ, այսինքն՝ գտնել առավել օպտիմալ լուծում, քան այն, ինչ դրված է այսօր սեղանին»:
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին լուրջ հոգեբանական խնդիրներ ունի Աշխարհի առաջնության ընթացքում: Արդեն 2 խաղ է՝ Արգենտինան չի կարողանում հաղթել, Մեսսին չի ցուցադրում լավ խաղ և արժանանում է երկրպագուների քննադատությանը:
Հունիսի 23-ին, ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի (Հ.Հ., 2004 թ.) որոնողական աշխատանքները:
Արշալույս գյուղի մի բնակիչ հունիսի 22-ին ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով:
«Քաղաքապետարանի Երևան հիմնադրամի գործով նախաքննությունը շարունակվում է, բայց Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ գործողությունների մասին տեղեկություն ես չունեմ»,- 168.am-ին ասաց Ս.Գալստյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: Ուղերձում ասված է.
Սերբ թենիսի Նովակ Ջոկովիչն իր կարիերայի 800-րդ հաղթանակն է տոնել Լոնդոնում:
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:
Նախօրեին դատարանը քրեական աշխարհում «Ալո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:
Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1941թ. ծնված Ն.Ա-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չհետաձգելը ոչ պոպուլյար քայլ էր Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, սակայն դրսի ներդրողները դա դրական են գնահատում»:
Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը: Նա պատրաստվում է տարեդարձը նշել ընտանեկան միջավայրում:
Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Գյուղում ունենք ընդամենը մի փայտյա տնակում ապրող մարդ, որը հենց ինքն էր։ Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել։ Մինչև բանակ գնալը, կարելի է ասել՝ մենակ է ապրել, դրանից հետո ամուսնացել է մի աղջկա հետ ու իր հետ ապրել»։
Հունիսի 22-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1989 թ. ծնված Մուշեղ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ոսկու խանութի հետնաբակում 1986 թ. ծնված Ենոք Դ.-ն հարվածել է իրեն և խանութի մոտ կայանված իր «Հունդայի Սանտաֆե» մակնիշի ավտոմեքենայի սրահից փորձել է հափշտակել 7.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերը:
Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցութունը հունիսի 22-ին պաշտոնապես դիմել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացին մասնակցելու համար:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է ընկերական մրցաշարի անդրանիկ խաղում:
Այս մասին իմացել եմ վերջերս ու որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ) կառավարման խորհրդի անդամ ս.թ. մայիսի 24-ին դիմել եմ ԿՏՄ ղեկավարին նշելով, որ ուսումնարանում տիրում է հակամանկավարժական մթնոլորտ, տիրում է երկիշխանություն ու ուսումնական գծով փոխտնօրեն Գայանե Հարությունյանն է այնտեղ փաստորեն տնօրինում, ում 70 տարին լրացել է 2018թ. մարտին: