ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը
ԱԱԾ լրատվության վարչության պետ Սամսոն Գալստյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ի կողմից գործողությունների իրականացման մասին։
«Քաղաքապետարանի Երևան հիմնադրամի գործով նախաքննությունը շարունակվում է, բայց Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ գործողությունների մասին տեղեկություն ես չունեմ»,- 168.am-ին ասաց Ս.Գալստյանը։
Տեղեկությունը չհաստատեց և չհերքեց նաև քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
«Նման տեղեկատվություն չունեմ»,- ասաց նա։
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ սեփական աղբյուրներին հղում անելով՝ գրել են, որ այս պահին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Տարոն Մարգարյանի տանը: