![](/banners/BeFunky-design.jpg)
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Արմեն Սարգսյանին
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/armen-sargsyan-lukashenko.jpg)
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ուղերձում ասվում է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:
Ձեր անձնական եւ գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը:
Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայկական կառուցողական համագործակցությունը հետագայում եւս կամրապնդվի՝ մեր երկրների միջեւ ձեւավորված վստաության ու փոխըմբռման հարաբերությունների շնորհիվ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։