Բաժիններ՝

«Մեսսին, որին ես ճանաչում եմ, չի եկել Ռուսաստան». Արգենտինայի հավաքականի ներկայացուցիչ

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին լուրջ հոգեբանական խնդիրներ ունի Աշխարհի առաջնության ընթացքում: Արդեն 2 խաղ է՝ Արգենտինան չի կարողանում հաղթել, Մեսսին չի ցուցադրում լավ խաղ և արժանանում է երկրպագուների քննադատությանը:

«Մենք շատ ենք տանջվում քննադատության պատճառով: Ասում են, որ Լիոնելը չի զգում պատասխանատվություն, բայց դա այդպես չէ: Միայն թե բոլորը տեսնեին Լեոյին այնպիսին, ինչպիսին տեսնում ենք մենք՝  նա տանջվում և արտասվում է քննադատության պատճառով: Քննադատությունը խոցում է նրան և մեզ:

Ես ունեմ 4 երեխա և բոլորին էլ շատ եմ սիրում, բայց Լեոն աստվածային երեխա է: Նա լավագույն որդին է, ամուսինը և հայրը: Երդվում եմ, որ նա շատ լավ մարդ է: Ճիշտ չէ, որ ես ասում եմ սա, բայց սա ճշմարտությունն է: Նա շատ մեծ մարդ է՝ մեծ սրտով: Նա կտար ամեն ինչ, միայն թե հաղթեր Աշխարհի առաջնությունը»,- ավելի վաղ նշել էր Մեսսիի մայրը:

Արգենտինայի հավաքականի ներկայացուցիչը խոսել է Մեսսիի մասին արգենտինական մամուլի հետ: Նա չի ցանկացել բացահայտել իր անունը:

Կարդացեք նաև

«Լեոն, որին ես ճանաչում եմ, չի եկել Ռուսաստան: Նա բացահայտում է: Նա անգամ նույնը չէ, երբ պարզապես կանգնած է քո առաջ»,- նշել է աղբյուրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս