«Եթե Նեյմարը զգում է, որ ուզում է արտասվել, թող արտասվի». Կազեմիրո
Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է իր թիմակից Նեյմարի արցունքների մասին Կոստա Ռիկայի հետ խաղից հետո, ինչպես նաև գնահատել է Բրազիլիայի հաղթելու հնարավորությունը:
«Մենք գործում էինք ագրեսիվ, ցանկանում էինք հաղթել: Մրցակիցը ցանկանում էր ոչ-ոքի խաղալ, բայց մենք թույլ չտվեցինք:
Եթե Նեյմարը զգում է, որ ուզում է արտասվել, թող արտասվի: Նրանից շատ բան են սպասում: Մարդիկ, ովքեր մեզ համարում են ֆավորիտ, պետք է հասկանան, որ Մունդիալում պետք է հարգել բոլոր թիմերին:
Բրազիլիայի հավաքականը միշտ պետք է հաղթի: Բոլորը սովորել են դրան: Ես անգամ չգիտեմ, թե ինչ պետք է ասել այդ թեմայով»,- նշել է Կազեմիրոն:
Սիրարփի Աղաբաբյան