Բաժիններ՝

Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում էր Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթմենը:

ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները և ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայն որոնց երկու ֆեդերացիաների իրավաբանական ծառայությունները նախագահների ստորագրությանը կներկայացնեն գլոբալ գործընկերության և համագործակցության պայմանագրի նախագիծը: Իսկ մինչ այդ՝ ՀՖՖ տեխնիկական տնօրենն անգլիական ֆուտբոլի մարզչական լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով կհյուրընկալվի իր գործընկերոջ կողմից և նրանք իրենց հերթին ևս կքննարկեն տեխնիկական և մարզչական կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հյուրերն այցելեցին նաև ՀՖՖ Տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա և շատ բարձր գնահատեցին ինչպես ենթակառուցվածքներն, այնպես էլ տարվող աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930