Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
Ուղերձում ասված է․
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Ձեր ծննդյան առթիվ պատիվ ունեմ Ձեզ փոխնացելու անկեղծ շնորհավորանք ու լավագույն մաղթանքներ։
Հայաստանը Չինաստանի ավանդական բարեկամական գործընկերն է։ Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն, դինամիկ եւ հաստատուն զարգանում են, անընդհատ խորանում է քաղաքական փոխվստահությունը, «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը տալիս է հարուստ արդյունքներ, կայուն ամրապնդվում է ավանդական բարեկամությունը երկու ժողովուրդների միջեւ։
Մեծ տեղ տալով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին երկու երկրների բարեկամական հարաբերությունները առաջ մղել նոր աստիճանի՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն»։