Ամեն օր յոգուրտ օգտագործելը կարող է նպաստել առողջությանը, քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն կարող է օգնել նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների, օստեոպարոզի առաջացման հավանականությունը:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) որպես հայկական ռազմաքաղաքական ընդհատակյա կազմակերպություն՝ ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին։
Աշխարհի գործող չեմպիոնը լքում է մունդիալը. Գերմանիա-Կորեա` 0:2. F խումբ
Ռուսական ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Օնոպկոն խոսել է Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Ռուսաստան-Իսպանիա խաղի մասին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։
Հունիսի 27-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը պատրաստվում է մերժել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ oրենքում։
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Իվա Կրուշենն ներկայացնել է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 27-ին նախարարությունում ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ձերբակալված Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչներին:
Հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Շրջանցիկ թունելի մոտ գտնվող կիսաքանդ շինությունում զենք-զինամթերք կա:
«ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությունը դիմել է կառավարություն՝ խնդրելով դադարեցնել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի իր թույլտվությունը: Հարցն ընդգրկված է կառավարության օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 26-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացնել, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հավաքականի հետ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ անցնելուց հետո լրագրողների հետ խոսել է Նիգերիայի հետ խաղի և առհասարակ Աշխարհի առաջնությունում իր հավաքականի մասնակցության մասին:
Ավազակային հարձակում Կենտրոնում:
ունիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարար Հրաչյա Ռոստոմյանն անձնակազմին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, ով նախկինում ղեկավարել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալել է Հայաստանից ժամանած «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն է նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կետրոնում՝ սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար:
Հունիսի 26-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ իր տանը գող է բռնել:
ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին Էջմիածնի քաղաքապետարանում ներկայացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրը:
«Մենք ունենք կարծրատիպեր լրագրողի աշխատանքի վերաբերյալ, որոնք խոչընդոտում են լրագրողի աշխատանքի իրականացմանը։ Լիարժեք չի գործում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության սկզբունքը։ Դրա համար լրագրողների մոտ արդարացի ընկալում է ստեղծվում, որ իրենք պետության կողմից պաշտպանված չեն»,- այս մասին տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գաբրիել Մերկադոն խոսել է Նիգերիա-Արգենտինա (2:1) խաղի մասին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը իր ոչ մի թիզ հողը չի զիջի, բայց եւ ուրիշների տարածքներին չի հավակնում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ընդերքօգտագործողների կողմից ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Սիրիայի խնդրով իր հատուկ ներկայացուցչին, նա Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Սենեմոն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Ալեքսիս Օհանյանին:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-ից 29-ը պաշտոնական այց կկատարի Բեռլին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կմերժի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու մասին։ Հարցը ներառված է գործադիրի վաղվա՝ հունիսի 28-ի նիստի օրակարգում։