Բաժիններ՝

«Ընդմիջմանը բժիշկները հորդորում էին ինձ գնալ տուն: Բայց ինչպե՞ս ես կարող էի հեռանալ». Մարադոնա

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Արգենտինա-Նիգերիա խաղից հետո շատ ակտիվ տոնում էր հաջողությունը, սակայն խաղի որոշ դրվագներում էլ պարզապես քնած էր: Երկրպագուները մտածում էին, որ Մարադոնան հարբած է:

Խաղից հետո լուրեր տարածվեցին, որ Մարադոնան հոսպիտալացվել է, սակայն այդ լուրերը հետագայում հերքվեցին:

«Ցանկանում եմ ասել բոլորին, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես չեմ հոսպիտալացվել:
Նիգերիայի հետ խաղի ընդմիջմանն իմ պարանոցի շրջանում շատ ուժեղ ցավ կար, ես ուշագնաց եղա:

Ընդմիջմանը բժիշկները հորդորում էին ինձ գնալ տուն: Բայց ինչպե՞ս ես կարող էի հեռանալ: Ես որոշեցի մնալ, քանի որ մենք վտանգել էինք ամեն ինչ: Համբուրում եմ բոլորին աջակցության համար»,- գրել է Մարադոնան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս