
Ֆերնանդո Իերոն դժգոհ է դե Խեայի խաղից և Ռուսաստանի դեմ խաղում դուրս կհանի Արիսաբալագային

Մարզիչը ռիսկի է գնում: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոն ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ռուսաստանի դեմ կայանալիք խաղում փոփոխություններ է պատրաստում թիմի մեկնարկային կազմում:
Ըստ AS-ի տվյալների՝ Իերոյին անհանգստացնում է այն փաստը, որ խմբային փուլի 3 խաղերում իր թիմը բաց է թողել 5 գնդակ: Բոսի վստահությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի նկատմամբ ավարտվել է: Դե Խեայի խաղում վստահության բացակայությունը վնասում է իսպանական պաշտպանությանը:
Այսպիսով, Իերոն կարող է գնալ փորձարկումների և դարպասներում տեղը վստահել 23-ամյա Կեպա Արիսաբալագային:
Պորտուգալիայի դեմ խաղում (3:3) դե Խեան թույլ տվեց արդյունավետ սխալ՝ բաց թողնելով Կրիշտիանու Ռոնալդուի թույլ հարվածը: Իսպանիա-Ռուսաստան խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը