Բաժիններ՝

Ֆուտբոլի ԱԱ-2018. ինչպես ճապոնացի մարզասերները մյուսներին սովորեցրեցին մաքրել աղբը

Մամորուն եւ Պարոշին, որոնք ֆուտբոլի մոլի երկրպագուներ են Ճապոնիայից, շփվում են մարդկանց հետ Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում: Նրանք իրար երեսի են նայում եւ քմծիծաղ տալիս այն բանից առաջ, երբ պատասխանում են թվով հազարերորդ այն հարցին, որը նրանց տալիս են առաջնության սկզբից ի վեր. ինչո՞ւ են ճապոնացի մարզասերներն իրենցից հետո հավաքում աղբը:

Սարանսկի «Մորդովիա Արենա» մարզադաշտում նկարահանված տեսագրությունը Կուլումբիայի նկատմամբ Ճապոնիայի 2:1 հաշվով հաղթանակից հետո արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, եւ այժմ մարդիկ այդ մասին ցանկանում են ավելի շատ բան իմանալ: «Այսպիսին է ճապոնական կուլտուրան»,- պատասխանում են Մամորուն եւ Պարոշին: Դա պարզապես սոցցանցերի թրենդ չէ:

Ճապոնացիների մաքրասիրությունը դուր է եկել մյուս երկրների, օրինակ՝ Սենեգալի եւ Բրազիլիայի մարզասերներին, որոնք սկսել են անել նույն բանը: Ճապոնացի մարզասերների համար զարմանալի է այն, որ իրենք զարմացնում են մյուսներին: «Եթե մենք աղբ ենք թափել, ապա պետք է մաքրենք այն:

Ճապոնիայի համար դա սովորական բան է»,- բացատրում է Մամորուն՝ արագ-արագ ճապոներեն խոսելով Պարոշիի հետ: Այս երեւույթն անուն ունի՝ «սոու շի»: Ճապոներենում այս բառը միանգամից մի քանի իմաստ ունի, մասնավորապես «մաքրում, որը նշանակում է սրբել եւ ավլել»: «Սոու շի»-ն պարզապես սոսկ մարզադաշտում պահվածքի պրակտիկա չէ, դա մի ամբողջ փիլիսոփայություն է, որը ճապոնիայում դասավանդում են: Ճապոնական դպրոցներում աշակետները կատարում են ամենատարբեր առաջադրանքներ, օրինակ՝ ջրում են լոգարանները, ավլում հատակները, լվանում ամանեղենը: Խնդիրն այն է, որ երեխաներն ու դեռահասները սովորեն հոգալ ընդհանուր օգտագործման վայրերի մաքրության մասին:

«Մենք այնքան վաղ ենք սկսում դրան սովորել, որ հետո այդ սովորությունը մեզ ուղեկցում է ամեն տեղ, ուր էլ գնանք»,- BBC-ին պատմել է ճապոնացի մարզասերներից մեկը՝ Չիկակո Էհարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս