Բաժիններ՝

«Մենք վստահ էինք, որ կհաղթենք այս խաղը». Մեսսին՝ Նիգերիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին

Այնքան վստահ էին, որ հաղթական գնդակը խփեցին միայն 86-րդ րոպեի՞ն: Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Նիգերիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1), որը դուրս բերեց նրա թիմին ԱԱ-ի փլեյ-օֆֆ փուլ:

«Մենք վստահ էինք, որ կհաղթենք այս խաղը: Հրաշալի է հաղթել այս ձևով: Սա արժանի ուրախություն է»,- ասել է Մեսսին:

Նիգերիայի դեմ խաղում Լեոն խփեց իր առաջին գոլը մրցաշարում: Սա արդեն 3-րդ ԱԱ-ն է, որտեղ Մեսսին դառնում է գոլի հեղինակ:

Խորխե Սամպաոլիի թիմը 1/8 եզրափակչում կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա հունիսի 30-ին, Կազանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս