Բաժիններ՝

Երևանի Ք․Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում ընդհանուր մոտ 1․500․000 ՀՀ դրամ յուրացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Երևանի Ք․Քուշնարյանի անվան Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հաշվապահ Ռ. Ս.-ի որդին՝ Ն.Ս.-ն, ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև 2018թ. հունիսի 25-ը գրացված է եղել արվեստի դպրոցում որպես պահակ՝ ամսական 77904 ՀՀ դրամ աշխատավարձով և անմիջականորեն ենթակա է եղել տնօրենին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ ընթացքում Ն. Ս.-ն չի հաճախել աշխատանքի, սակայն շուրջ քսան ամիս որպես աշխատավարձ վճարվել է խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 1․500․000 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս