
Ֆիլ Նևիլի 16-ամյա որդին պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Հոր հետքերով: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ֆիլ Նևիլի որդին՝ Հարվի Նևիլը, պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրեց մանչեսթերյան ակումբի հետ:
«Հպարտանում եմ քեզանով, Հարվի: Հետևիր երազանքիդ»,- գրել է Նևիլ-ավագը Ինստագրամում՝ շնորհավորելով որդուն մեծ ֆուտբոլում կատարած առաջին քայլի կապակցությամբ:
Ֆիլ Նևիլը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1994-2005թթ. և հաղթել է ԱՊԼ 6 ոսկե մեդալ, Անգլիայի 3 գավաթ, Անգլիայի 3 Սուպերգավաթ, Չեմպիոնների լիգա և Միջմայրցամաքային գավաթը:
Ֆիլի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել նրա հարազատ եղբայրը՝ Գարին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը Հարվի Նևիլի հետ դարձավ ծննդյան նվեր. 2018թ. հունիսի 26-ին նա դարձավ 16 տարեկան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը