
«Յուվենթուսի» հետ բանակցությունները Գոլովինի կապակցությամբ սառեցվել են. ֆուտբոլիստին հետևում են «Չելսին» և «Արսենալը»

Բանակցությունները ԲԿՄԱ-ի և «Յուվենթուսի» միջև բանակայինների կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի կապակցությամբ սառեցվել են: Մոսկվացիները մերժել են թուրինյան ակումբի 19 մլն եվրոյի չափով առաջարկը և պահանջում են մոտ 30 մլն եվրո:
«Յուվենթուսը» չի հրաժարվում Գոլովինին գնելու մտքից. ֆուտբոլիստը տպավորել է «բիանկոներների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին դեռ ԱԱ-2018-ից առաջ:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները ցանկացել են ձևակերպել գործարքն ավելի շուտ, բայց Ալեքսանդրի հաջող խաղն ԱԱ-ում գրավել է «Չելսիի», «Արսենալի» և այլ թոփ-ակումբների ուշադրությունը, ինչի պատճառով ֆուտբոլիստի գինն արագ բարձրացել է:
Հաղորդվում է, որ Գոլովինն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենթուսի» հետ, ըստ որի՝ ստանալու է տարեկան 3 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը