«Այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանի սահմանին, PR է». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իրատեսական չի համարում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ղարաբաղյան հարցով հատուկ բանագնաց։ Նման հայտարարություն արել է  ՀՀ վարչապետի արտաքին  հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը։

«Աշխարհում նմանատիպ փարձերը շատ են, երբ պաշտոնաթող քաղաքական գործիչները բանակցային գործընթացներում լուրջ դերեր են ստանձնում։ Դա շատ հաճախ է տեղի ունենում։ Բայց ինձ չի թվում, թե ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը կներքաշվի բանակցային գործընթացի մեջ։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա տարիներ անց»։

Իսկանդարյանի խոսքով` բանակցային գործընթացն այնպիսի վիճակում չէ, որ ինչ-որ լուրջ փոփոխություններ տեղի ունենան. «Իսկ թե ինչ կլինի 10 տարի հետո, ես չգիտեմ»։

Ինչ վերաբերում է Նախիջևանում պարբերաբար տեղի ունեցող զորավարժություններին, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից զինտեխնիկայի կուտակմանը, նա ասաց, որ այս պահին լուրջ վտանգներ չեն սպասվում Նախիջևանից.

Կարդացեք նաև

«Այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանի սահմանին, PR է, չկան լուրջ հնարավորություններ՝ փակել այդ ճանապարհները։ Այնտեղ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։ Բացի այդ՝ Նախիջևանի կտրուկ ռազմականացումը կարող է լայնամասշտաբ պատերազմի սկզբի համար լինել։ Առանց լայնամասշտաբ պատերազմի՝ Նախիջևանի կողմից արվող ակցիաները ոչ հարմար իրավիճակ կստեղծեն հենց Ադրբեջանի համար։ Իսկ լայնամասշտաբ պատերազմի հնարավորություն այս պահին չեմ տեսնում»։

168.am-ի հարցին՝ Էրդողանը հայտարարել է, որ նոր Թուրքիայի մաս պետք է կազմի նաև Նախիջևանը, սա ինչ-որ լարվածություն չի՞ մտցնի թուրք-ադրբեջանական հարաբերություններում, նա այսպես պատասխանեց.

«Չկա տեքստ՝ առանց ենթատեքստի։ Էրդողանը բավականին էքսպրեսիվ քաղաքական գործիչ է և աշխատում է նաև էմոցիոնալ թեզերով, հատկապես՝ նախընտրական շրջանում, ընտրությունների ժամանակ։ Նա ասում է ամենաէկզոտիկ թեզերը, Թուրքիայի մաս է համարում այս կամ այն տարածքը, դա ներքաղաքական առաջադրանք է ընկալվում նաև Ադրբեջանում։ Թուրքիան շատ հոգսեր ունի, որոնք ոչ թե Նախիջևանում են, այլ Սիրիայում։ Այն հարաբերությունները, որ կան Թուրքիայի և Ադրբեջանի մեջ, կմնան։ Այնտեղ մի փոքր լարվածություն կա, բայց մեծ հաշվով դրանք բավականին բարենպաստ են»։

Տեսանյութեր

Լրահոս