Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա գործունեության առնչությամբ կառավարության առաջարկած լուծումը ժամանակավոր է՝ հանդարտ պայմաններում կոնսենսուի հասանելու նպատակադրմամբ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գնահատել է հարձակվող Հարի Քեյնի խաղը, ով դուբլ ձևակերպեց Թունիսի դեմ խաղում (2:1):
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:
«Ինչպես կարող է նման մարդն այնքան ընկնել, որ զինվորների համար նախատեսված ուտելիքը յուրացնի: Զարմացած եմ: Ինձ թվում է` նման բան չէր կարող լինել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Լեգենդար բրիտանացի երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին շնորհակալություն է հայտնել Անգլիայի հավաքականին ԱԱ-2018-ում խմբային փուլի առաջին տուրում Թունիսի ազգային թիմի դեմ տարած հաղթանակի համար:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Անկախ Հայաստանի գոնե վերջին 2 տասնամյակներում ես չեմ հիշում գոնե մի կառավարություն, որ Տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարած չլինեին որպես գերակայություն»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Սինոփսիս Արմենիա» կատարած այցի ժամանակ ասաց ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով հունիսի 19-ին ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել է «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրիին:
Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ մեկնեց Էջմիածին` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք` իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով:
Դատարանը հենց նոր քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում կայացրեց: Դոն Պիպոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ. որում ասված է.
Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հունիսի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկիին և Արևելքի վարչության Կովկասի հարցերով բաժնի պետ Պյոտր Կոնովրոցկիին: Լեհական պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
«Մանրամասնելու կարիք չկա, ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այնտեղ ասվում էր, որ այսօր ՀՀ-ում անսահմանափակ խոսքի ազատություն կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ֆեյսբուքյան իր գրառման մասին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հայտարարություն է տարածել վերջին օրերի աղմկահարույց դեփպքերի վերաբերյալ:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները եվրոպական միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը կքննարկեն ԵՄ-ի հունիսի 28 – 29-ի գագաթնաժոովում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս երեք զինծառայողների պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին (զորացրվել է 2018թ. փետրվարին):
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ:
Թուրքիան մտադիր է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում, որտեղ գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) եւ «Ժողովրդավարական միություն» (ԺՄ) ջոկատներից քրդական կազմավորումները:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտաարտադրական կենտրոն։ Վարչապետը հանդիպեց Տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների, ՏՏ ոլորտի վերազգային ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների հետ։
Արդարադատության եվրոպական դատարանն օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում հունիսի 20-ից համալսարանական հիվանդանոցում կնվազեցվի սրտի ստենտավորման գները:
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, թուրքական NTV լրագրող Ահմեդ Յեշիլթեփեյի հարցերին պատասխանելիս, չի բացառել, որ Թուրքիան սիրիական Մանբիջից հետո կարող է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնել նաև այլ վայրերում: