ԿԳ նախարարը հաստատել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Վերապատրաստումներ իրակակացնելու նպատակով նախարարության կողմից երաշխավորվել է 4 կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ » ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Կազմակերպությունների ընտրության համար հիմք է հանդիսացել կրթության և գիտության նախարարի 2018 թվականի փետրվարի 14-ի N 125-Ա/2 հրամանով ստեղծված մրցութայաին հանձնաժողովի եզրակացությունը: Նշենք, որ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են վերոնշյալ 4 կազմակերպությունները, որոնք բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը: