«Պարոն Մարուքյան, եթե հիմա «կողմ» եք քվեարկում մի հարցի վերաբերյալ, որին հանձնաժողովի նիստում քվեարկել եք ձեռնպահ, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում ռեֆորմի համար, այդ մարդիկ երբեք ռեֆորմ չեն կարող անել»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «զիբիլիքսի» գործը վերաբացվել է, դրա կարճման հիմքերը վերացվել են:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետեւանքների մասին եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում։
Հունիսի 19-ին, ժամը 08:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 9-րդ փողոցի տներից մեկի բնակչի դին շտապօգնության ծառայության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ասաց, որ ժամանակին դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին, պայքարել են դրա դեմ, բայց հիմա հասկանում են այն իրավիճակը, որում հայտնվել են.
ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները:
Հունիսի 18-ին, ժամը 7.32-ին, «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Գառնիի ձորում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ձորում:
Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն հունիսի 19-ին ժամանել է Սարանսկ, որտեղ կայցելի Ճապոնիայի եւ Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղին։
Եմենի զինված ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հետ համատեղ ավարտել են Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը:
Ադրբեջանի Իմիշլիի շրջանի բամբակի տնկարաններից մեկում աշխատողների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 18-ին, ժամը 7.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան թիվ 907 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1974 թ. ծնված Սահակ Գ.-ին:
«Ես կարողացել եմ ապացուցել, որ սա խիստ ռիսկային, մութ հեռանկարներով մի համակարգ է։ Որքան հասկացա՝ ինչ-որ մեկի կամ երկուսի սուբյեկտիվ ցանկությունն էր։ Ուժեղները հաղթեցին, եղավ այս համակարգը, հիմա ինչ մոտիվացիա որ բերվի մեջտեղ, ես մնում եմ իմ կարծիքին»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռնամուխ են եղել ուսուցման նոր մեթոդիկայով տանկային ստորաբաժանումների զինծառայողների պատրաստմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Թուրքիան Ռուսաստանից գնում է C-400 զենթահրթիռային համակարգեր, այս հարցը փակված է:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նա նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի 200 հազար մասնակից կա Հայաստանում.
Իրանը չի պլանավորում ավելացնել իր հրթիռների հեռահարությունը: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։
Հունիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հարցին, թե՝ Գրիգորյանի կինը ձերբակալվելո՞ւ է, Ա.Դավթյանը պատասխանեց. «Դա գաղտնիք չէ, ես քիչ առաջ հրապարակեցի, իմ միջնորդության մեջ էլ ուղղակիորեն մատնանշված է, որ մեր` գործով ձեռք բերված տվյալների համաձայն, Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների: Իսկ հետագան, բնականաբար, դրան համարժեք կլինի»:
ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի համար անսպասելի է եղել Մանվել Գրիգորյանի առանձնատանը նկարահանված տեսանյութը:
Հարցին, թե զինվորի բաժինն ո՞վ էր տվել իրեն, չէ՞, որ այդ ժամանակ Մովսես Հակոբյանն էր ԶՈՒ ԳՇ պետը, Ս.Միքայելյանը պատասխանեց, որ հանրապետության դատախազն ասաց, որ գնում է քննություն, պարզ կլինի` ով է տվել:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ իշխանությունները հայերին դիտարկում են ոչ թե որպես հավասար քաղաքացիների, այլ գերիների, այդ պատճառով էլ շարունակում են միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին:
Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների համար ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանատու է համարում ոչ միայն Հանրապետական կուսակցությանը, այլևս մյուս բոլոր կուսակցություններին: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դեպքն այնպիսին է, որ ամբողջ ժողովուրդը պետք է կարողանա պատասխան տա դրան:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է պարբերաբար հրապարակել Մարտի 1-ի գործով իրենց այն տեղեկությունները, որոնք չեն խանգարի նախաքննությանը:
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի:
Արտերկրից ժամանած նորապսակ զույգը մուտքի արտոնագիր է ստացել Արցախում. նրանք ԱՀ արտաքին գործերի նախարարություն են գնացել հարսանեկան հանդերձանքով:
Տեղատարափ անձրեւը վերստին խնդիրներ է առաջացրել Թբիլիսիում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում գիշերն օգնության ավելի քան 200 դիմում ՝ ստացվել։
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար ժամանած զինծառայողները ուսուցման են ձեռնամուխ եղել բարձրլեռնային պայմաններում: