«Քեյնը թոփ-հարձակվող է, և նա արեց այն, ինչի համար ծնվել է». Գարեթ Սաութգեյթ
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գնահատել է հարձակվող Հարի Քեյնի խաղը, ով դուբլ ձևակերպեց Թունիսի դեմ խաղում (2:1):
«Քեյնը թոփ-հարձակվող է: Ոչ ոք դրանում չի էլ կասկածում: Նա արեց այն, ինչի համար ծնվել է: Երկրորդ գոլը հատկապես արժեքավոր էր. նա խփեց ամենաանհրաժեշտ պահին: Դա մեծ ռմբարկուի հատկանիշ է:
Եվ գումարած՝ Եվրոյից հետո, որտեղ Հարին չկարողացավ դրսևորել իրեն, Քեյնի համար հատկապես կարևոր էր սկսել խփել նման մրցաշարերում: Հիմա ես վստահ եմ, որ նա դեռ քիչ գոլեր չի խփի ԱԱ-2018-ի ընթացքում»,- հայտարարել է Սաութգեյթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը